Մատչելիության հղումներ

Սենատում ամրապնդվեց դեմոկրատների մեծամասնությունը


ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում միջանկյալ ընտրություններում դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը դեկտեմբերի 6-ին կայացած երկրորդ փուլում հաղթեց հանրապետական մրցակցին՝ ամերիկյան ֆուտբոլի նախկին աստղ Հերշել Ուոքերին։

Այդպիսով Սենատում ամրապնդվեց դեմոկրատների մեծամասնությունը։ Նրանք 51 մանդատ ունեն։

«Դու պատրա՞ստ ես, Ջորջիա։ Ես պատրաստ եմ տեր կանգնել աշխատավորներին, կանանց, մեր երեխաներին։ Ես պատրաստ եմ կառուցել ավելի ուժեղ Ջորջիա։ Աստված օրհնի ձեզ, պահպանեք հավատքը ու շարունակեք վեր նայել», - ասել է նա։

Ուորնոքը հոգևորական է։ Նա Ատլանտայյի պատմական եկեղեցու պաստորն է, որտեղ քարոզում էր Մարտին Լյութեր Քինգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG