Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը չի օգնել Ուկրաինային՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքում. Բլինքեն և Օսթին


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին, արխիվ

Միացյալ Նահանգները չի քաջալերել կամ օգնել Ուկրաինային՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Միաժամանակ, Էնթոնի Բլինքենը վերահաստատել է պաշտոնական Վաշինգտոնի վճռականությունը՝ ապահովելու, որ Կիևն ունենա պաշտպանվելու համար անհրաժեշտ սպառազինությունը:

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, իր հերթին, վստահեցրել է` ԱՄՆ-ը, թեև նման հեռահարության զենք չի տրամադրում Ուկրաինային, սակայն չի էլ խոչընդոտի Կիևին՝ «զարգացնելու մեծ հեռահարությամբ հարվածներ հասցնելու սեփական կարողությունը»:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այս հայտարարությունները հնչում են նախօրեին Ռուսաստանի՝ թիկունքում գտնվող երեք օդանավակայաններին անօդաչու թռչող սարքերով հասցված հարվածներից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG