Մատչելիության հղումներ

Մոսկվան Կիևին է մեղադրում երկու ռազմական օդանավակայաններում պայթյունների համար


Ռուսաստանի պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինային է մեղադրում ռազմական երկու օդանավակայաններում պայթյունների համար:

Ըստ նախարարության՝ օդանավակայանների վրա անօդաչու թռչող սարքեր են գրոհել, դրանք հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են, սակայն անօդաչուի բեկորներից մահացու վիրավորում են ստացել երեք զինծառայողներ, վնասվել է երկու ինքնաթիռ:

Երեկ երեկոյան պայթյուններ էին տեղի ունեցել Ռուսաստանի խորը թիկունքում գտնվող ռազմական օդանավակայաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG