Մատչելիության հղումներ

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ


Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, 2021
Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, 2021

Դեկտեմբերի 1-ին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Այսպիսով, ըստ ԱԱԾ-ի, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ։

Այսօր «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդեց, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին է ներկայացրել մի զեկույց, համաձայն որի, ԵՄ-ին չի հաջողվում ստիպել Հայաստանին՝ բացահայտել ականապատ դաշտերի մասին տեղեկատվությունը։

«Հայաստանը շահագրգռված չէ հրապարակել ականապատ դաշտերի մասին տեղեկատվությունը և համագործակցել ականների հայտնաբերման գործում, որոնք տեղադրվել են առանց համապատասխան փաստաթղթերի», - նշված է զեկույցում։

XS
SM
MD
LG