Մատչելիության հղումներ

Մեծն Պելեի պատկերը Քաթարի բարձրագույն երկնաքերին


Քաթարում երկնաքերի վրա Պելեի պատկերը և բարեմաղթանքը «Ֆուտբոլի արքային», Դոհա, 3 դեկտեմբերի, 2022թ.
Քաթարում երկնաքերի վրա Պելեի պատկերը և բարեմաղթանքը «Ֆուտբոլի արքային», Դոհա, 3 դեկտեմբերի, 2022թ.

Քաթարի մայրաքաղաք Դոհայում 300 մետր բարձրությամբ Aspire Tower երկնաքերի վրա արտապատկերվել է «Ֆուտբոլի արքա» Պելեի նկարը և բարեմաղթանքով լուսագիրը՝ «Արագ կազդուրվի՛ր,Պելե»:

Նկարն արտապատկերվել է Նիդերլանդներ-ԱՄՆ խաղի ժամանակ: Պելեն առողջական լուրջ խնդիրներով օրերս վերստին փոխադրվել է հիվանդանոց:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Սան Պաոլո քաղաքի Ալբերտ Այնշտայնի հիվանդանոցի վարչությունը հայտնել է, որ Պելեի մոտ ի հայտ է եկել շնչառական վարակ, նրա վիճակը կայուն է:

Folha de Sao Paul («Սան Պաոլոյի թերթ») պարբերականը հաղորդել է, որ աղիների քաղցկեղ ունեցող Պելեին քիմիաթերապիան այլևս չի օգնում:

Պելեն ստանում է պալիատիվ խնամք, որը թույլ է տալիս մեղմել մշտական ցավերը և հևոցը:

82-ամյա հանճարեղ մարզիկը՝ Էդսոն Արանտես դու Նասիմենտոն, ով ավելի հայտնի է Պելե անունով, աշխարհի միակ եռակի չեմպիոնն է և համարվում է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG