Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի արքային նորից հոսպիտալացրել են


Պելեն հիվանդանոցում, արխիվ:

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն և մարզասերների շրջանում «Ֆուտբոլի արքա» հռչակված Պելեն վերստին հայտնվել է հիվանդանոցում:

ESPN մարզական հեռուստակայանը վկայակոչել է բժիշկներին, որոնց փոխանցմամբ, Պելեի մոտ կան բազմաթիվ այտուցներ և սրտի անբավարարություն:

2021 թվականին Պելեի հաստ աղիքում չարորակ ուռուցք են հայտնաբերել և վիրահատել են: Դրանից հետո նոր ուռուցքներ են գոյացել աղիներում, լյարդում, և թոքում:

Պելեն՝ նույնինքը Էդսոն Արանտես դու Նասիմենտուն, 82 տարեկան է: Նա միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ 1958, 1962 և 1970 թվականներին: Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 97 հանդիպում և խփել է 77 գոլ:

Պելեն հռչակվել է 20-րդ դարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Նա խաղացել է բրազիլական «Սանտոսում» և «Նյու Յորք Կոսմոս» ամերիկյան ակումբում: Նրա անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ֆուտբոլիստ, ով կարիերայի ընթացքում 1279 գոլ է խփել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG