Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը


Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, արխիվ:
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, արխիվ:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը:

«Քննարկվել են երկկողմ համագործակցությանն, այդ թվում՝ գիտական և կրթական ոլորտներում կապերի զարգացմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ այդ հեռախոսազրույցի վերաբերյալ չեն հրապարակվել: Նշվում է միայն, որ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են շարունակել անձնական շփումները:

XS
SM
MD
LG