Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Եթե հարձակման ենթարկվենք, ՀԱՊԿ-ին չենք դիմի, բայց օգնությունից չենք հրաժարվի»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 24-ին ասել է, որ եթե իր երկիրը հարձակման ենթարկվի, Մինսկը չի դիմի ՀԱՊԿ-ին, բայց առաջարկված օգնությունից չի հրաժարվի:

«Մենք, եթե Աստված մի արասցե ներխուժում լինի, իհարկե, երբեք դեմ չենք լինի, որ օգնեն, բայց, կարծում եմ, ՀԱՊԿ-ին դիմելուն չի հասնի: Չեք էլ պատկերացնում, թե ինչպես կպատասխանենք», - հայտարարել է Լուկաշենկոն OHT հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:

Ավելի վաղ նա հայտարարել է, թե ներխուժման պարագայում Բելառուսի պատասխանից «ոչ միայն Եվրոպան կդողա»:

Լուկաշենկոն ընդգծել է, որ հարկ եղած դեպքում կարող է գործադրվել նաև ռուս-բելառուսական համատեղ ռազմական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG