Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Ռազմաճակատում բարդ վիճակ է»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 29-ը նոյեմբերի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 29-ը նոյեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմաճակատում շատ լարված կացություն է: Նրա խոսքով՝ ռուսական ուժերը փորձում են առաջ շարժվել Դոնբասի և Խարկովի ուղղությամբ:

«Ռազմաճակատում բարդ վիճակ է: Չնայած ահռելի կորուստներին, զավթիչները շարունակում են Դոնեցկի շրջանում առաջ գնալու և Լուգանսկի շրջանում դիրքն ամրապնդելու, ինչպես նաև Խարկովի շրջան մտնելու փորձերը, նրանք նաև ինչ-որ բան են մոգոնում հարավում», - ասել է Զելենսկին:

Մոսկվան Ռուսաստանի մաս է հռչակել Լուգանսկի և Դոնեցկի մարզերը, որոնք միասին կազմում են Դոնբասի շրջանը: Դոնբասում վերջին ամիսներին կատաղի մարտեր են ընթանում:

XS
SM
MD
LG