Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «ՌԴ-ն փորձում է ձմեռը որպես զենք օգտագործել ընդդեմ Ուկրաինայի»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

«Ռուսաստանը փորձում է ձմեռը որպես զենք օգտագործել ընդդեմ Ուկրաինայի», -այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը՝ պնդելով, որ Մոսկվան նման մարտավարություն է որդեգրել, քանի որ չի կարողանում ուկրաինացիներին հաղթել ռազմի դաշտում։

Խոսելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկաների մասին, Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքի դռները բաց են և Մոսկվան այստեղ վետոյի իրավունք չունի։

«Ուկրաինայի հարցում, սակայն, այժմ մեր առաջնահերթությունն այդ երկրին օժանդակելն է։ Մենք պետք է վստահ լինենք, որ Վլադիմիր Պուտինն այս պատերազմում առավելության չի հասնի և Ուկրաինան կհաղթի որպես ինքնիշխան եվրոպական պետություն», - հայտարարում էր Ստոլտենբերգը։

XS
SM
MD
LG