Մատչելիության հղումներ

Շարունակվում է Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի այցը Վաշինգտոն


Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Քերիմ Վելիև
Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Քերիմ Վելիև

Ամերիկացի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները նախօրեին Վաշինգտոնում քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները։

«Պենտագոնում կայացած քննարկմանը մասնակցել են մի քանի օր առաջ ԱՄՆ ժամանած Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և Միացյա Նահանգների Զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի պետի տեղակալ, ծովակալ Քրիսթոֆեր Գրեյդին», - հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

XS
SM
MD
LG