Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում փոքր օդանավը խճճվել էր էլեկտրալարերի մեջ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում մեկ շարժիչով փոքր օդանավը խճճվել էր էլկետրալարերի մեջ և կախված մնացել 30 մետր բարձրության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երկոյան։

Օդաչուին և մեկ ուղևորին հաջողվել է փրկվել։

Տեղի հրշեժ-փրկարար ծառայության ղեկավար Սքոթ Գոլդշտենը, ներկայացնելով փրկարարական գործողության մանրամասները, ասել է, որ երկու տուժածները ծանր վնասվածքներով միջադեպի վայրից տեղափոխվել են վնասվածքաբանական կենտրոն։

Նա նաև ասել է, որ Գոշենի ճանապարհը հավանաբար բավականին ժամանակ փակ կմնա, քանի որ ինքնաթիռը պետք է հեռացվի, իսկ էլկետրահաղորդման գծերը վերկանգնվեն ու միացվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG