Մատչելիության հղումներ

Մերիլենդում մեքենայով խոյահարել են անվտանգության ծառայության վարչական շենքի դարպասները


ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության մեկ ոստիկան է վիրավորվել, երբ իրավապահները կասեցրել են Մերիլենդ նահանգի Ֆորտ-Միդ քաղաքում տեղակայված ազգային անվտանգության վարչական շենքի դարպասները խոյահարող ավտոմեքենայի ընթացքը։

«Ռոյթերզ» գործակալությունը հաղորդում է, որ ավտոմեքենայում գտնվող երկու տղամարդկանց հագին կանացի զգեստներ են եղել։

Վարչական համալիրի անվտանգության աշխատակիցները կրակ են բացել՝ սպանելով հարձակվողներից մեկին, իսկ ավտոմեքենայում գտնված մյուս տղամարդը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG