Մատչելիության հղումներ

Բրիտանիայի արտգործնախարարն այցելում է Ուկրաինա


Միացյալ Թագավորության արտգործնախարար Ջեյմս Քլևերլի, արխիվ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին մեկնել է Ուկրաինա: Այցի ընթացքում նա կհայտարարի ձմռան համար Կիևին լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, հայտնել են բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Ակնկալվում է, որ Լոնդոնը 3 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքների վերականգնման համար, ևս 5 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի հացահատիկի տեղափոխման ծրագրին:

Նախատեսվում է, որ բրիտանացի նախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG