Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը նախապես չազդարարված այցով ժամանել է Կիև


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր նախապես չազդարարված այցով ժամանել է Կիև։

Սունակի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման տեսագրությունը հրապարակել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։

Reuters գործակալության փոխանցմամբ, Սունակը Կիևում հայտարարել է, որ առաջիկայում Լոնդոնը Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ «տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան դիմակայել իրանական արտադրության հարվածային անօդչաու թռչող սարքերին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG