Մատչելիության հղումներ

Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային հարվածները ընդամենը սկիզբն է. Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Սիրիայի և Իրաքի քրդաբնակ շրջաններին հասցված օդային հարվածները ընդամենը սկիզբն է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Անկարան անցած օրերին Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում օդային գործողություններ է սկսել՝ «ահաբեկիչներին ոչնչացնելու» նպատակով: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գործող քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերին հասցված հարվածները նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանն են։

«Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին հասցված օդային հարվածները միայն սկիզբն են։ Մենք երբեք այսքան լուրջ տրամադրված չենք եղել մեր սահմանների անվտանգությունն ապահովելու հարցում: Մենք կանցնենք գործողության մեզ համար ամենահարմար պահին», - Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է նախագահ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Սիրիայի և Իրաքի կառավարությունները չպետք է որևէ վտանգ զգան, քանի որ Անկարան մտադիր է ապահովել այդ երկրների տարածքային ամբողջականությունը:

XS
SM
MD
LG