Մատչելիության հղումներ

Ալիև. «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ժամանակի պահանջ է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության հավաքում, Բաքու, 21 նոյեմբերի, 2022թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում գումարված Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի մասնակիցներին դիմել է ուղերձով, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին:

«Պատմական փորձը վկայում է, որ հակամարտությունները չեն կարող հավերժ տևել, Բաքվի և Երևանի միջև միջազգային իրավունքի և արդարության հիմքի վրա խաղաղության և անվտանգության հաստատումը դարաշրջանի և ժամանակի պահանջ է»,- ասվում է Ալիևի «Խաղաղություն և անվտանգություն. կուսակցությունների դերը» թեմայով ուղերձում:

Նա նշել է, թե ներկայիս ժամանակաշրջանում, երբ «միջազգային հարաբերությունների համակարգում լուրջ ցնցումների պայմաններում ձևավորվում է նոր աշխարհակարգ, քաղաքական կուսակցությունները պետք է վերանայեն իրենց դիրքորոշումները և տարբեր մակարդակներում իրադարձությունների վրա ազդելու հնարավորությունները»:

«Դա զգայուն և առաջնահերթ խնդիր է նաև Ադրբեջանի համար, որը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները: Դրանք գրեթե 30 տարի չեն կատարվել, Ադրբեջանը երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում 2020 թվականին ազատագրել է իր զավթված տարածքները և վերջ է դրել ռազմական ագրեսիային, որից այդքան տարիներ տուժել է»,- հայտարարել է Ալիևը:

XS
SM
MD
LG