Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղում Քաթարը 0-2 հաշվով պարտվեց Էկվադորին


Քաթար - Երկու գոլի հեղինակ, Էկվադորի թիմի ավագ Էներ Վալենսիան, Ալ Խոր, 20-ը նոյեմբերի, 2022թ.
Քաթար - Երկու գոլի հեղինակ, Էկվադորի թիմի ավագ Էներ Վալենսիան, Ալ Խոր, 20-ը նոյեմբերի, 2022թ.

Ալ Խոր ավանի «Ալ Բայթ» մարզադաշտում այսօր տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության առաջին խաղը:

A խմբում տանտերերը՝ Քաթարի թիմը խաղացել է Էկվադորի ընտրանու հետ:

Հանդիպումն անցել է հարավամերիկացի ֆուտբոլիստների ակնհայտ առավելությամբ:

Էկվադորի հավաքականի ավագ Էներ Վալենսիան15-րդ րոպեին գոլ է խփել 11-մետրանոցից, ապա 31-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով կրկնապատկել է հաշիվը, որը երկրորդ խաղակեսում չի փոխվել:

Վաղը՝ նոյեմբերի 21-ին, Անգլիան խաղալու է Իրանի, Սենեգալը՝ Նիդերլանդների և ԱՄՆ-ը՝ Ուելսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG