Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը Սաակաշվիլիին արտերկիր բուժման ուղարկելու պահանջով ցույց կսկսի


Վրաստան - Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույց Թբիլիսիում, արխիվ
Վրաստան - Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույց Թբիլիսիում, արխիվ

Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ցույցի՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր ուղարկելու պահանջով:

Կազմակերպիչների խոսքով՝ չորեքշաբթի օրը մեկնարկող ցույցը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կհասնեն իրենց պահանջի կատարմանը:

2021 թվականի հոկտեմբերից անազատության մեջ գտնվող Սաակաշվիլին երկարաժամկետ հացադուլից հետո այս տարվա մայիսին տեղափոխվել է քաղաքացիական «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոց։ Նրա փաստաբաններն ու կուսակիցներն ահազանգում են քաղաքական գործչի առողջության վատթարացման մասին՝ պահանջելով Սաակաշվիլիին երկիրը լքելու և արտասահմանյան կլինիկաներից որևէ մեկում բուժում անցնելու հնարավորություն տալ։

XS
SM
MD
LG