Մատչելիության հղումներ

Համածառայակցին հրազենային մահացու վիրավորում հասցնելու մեջ մեղադրվող զինծառայողը կալանավորվել է


ՊՆ N զորամասի մարտական դիրքում 20-ամյա շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանին հրազենային մահացու վիրավորելու մեջ մեղադրվող զինծառայողը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ Կոմիտեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 15-ին զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել էր հրազենային վիրավորում և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Հիշյալ զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը տասներկու տարի ժամկետով):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG