Մատչելիության հղումներ

Համածառայակցի արձակած կրակոցից զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել


Նոյեմբերի 15-ին ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել 20-ամյա շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ ՝ զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ն մանրամասնում է՝ նախնական տվյալներով՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում, և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։

Նույն օրը պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG