9 մարդ է զոհվել Ռուսաստանի արևելքում՝ Սախալին կղզում անցած գիշեր տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Ռուսաստանի պետական հեռուստատեսության տեղեկություններով՝ պայթյունը որոտացել է Տիմովսկոյե բնակավայրում գտնվող բազմաբնակարան շենքում։
Նախնական վարկածի համաձայն, պայթյունի պատճառը գազի արտահոսքն էր։
Սախալինի նահանգապետ Վալերի Լիմարենկոյի խոսքով՝ զոհերից չորսը երեխաներ են։