Մատչելիության հղումներ

Սախալինում ավտովթարի հետևանքով 12 մարդ է տուժել


Շտապ բուժօգնության ավտոմեքենա Ռուսաստանում, արխիվ

Սախալինում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 12 մարդ տուժել է, նրանցից 8-ը հոսպիտալացվել է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ծանր վիրավորներ չկան, և բժշկական օգնության կարիք ունեցողների մեջ երեխաներ չեն եղել:

Միջադեպը տեղի է ունեցել Յուժնո-Սախալինսկ-Օխա մայրուղու վրա: Ավտոբուսում 21 ուղևոր է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG