Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարարը դրական է գնահատում ԵՄ դիտորդների աշխատանքը


ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին, 27-ը հոկտեմբերի, 2022թ․
ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին, 27-ը հոկտեմբերի, 2022թ․

«Չունենք ինֆորմացիա, թե ինչ են արձանագրել դիտորդները, բայց իրենց աշխատանքն արդյունավետ են անում», - այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե դիտորդներն արձանագրե՞լ են ադրբեջանական կողմի վերջին կրակոցները։

Հովհաննիսյան միևնույն ժամանակ շեշտեց՝ բնականաբար, դիտորդները տեղակայված են սահմաններին և իրենց աշխատանքը շարունակում են։

«Նրանք իրենց զեկույցները պարբերաբար պատրաստում են, իհարկե, ԵՄ անդամ երկրների համար։ Մենք չենք կարող ակնկալել դիտորդներից մամուլի համար հայտարարություններ կամ այլն։ Իրենց աշխատանքն անում են և, իմ տեղեկություններով, իրենց աշխատանքը բավականին արդյունավետ են անում», - եզրափակեց փոխարտգործնախարարը։

Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ: Նախ Հայաստան ժամանեց ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը, իսկ չորս տասնյակ դիտորդները ժամանեցին հոկտեմբերի վերջին: Քաղաքացիական առաքելությունը սահմաններին կմնա ոչ ավելի քան երկու ամիս։

XS
SM
MD
LG