Մատչելիության հղումներ

ԵՄ առաքելությունը փաստագրել է ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները․ Մարուքյան


Վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների կողմից լավ փաստագրված են ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Թվիթերում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա նկատել է՝ առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումները հրահրված չեն և Ադրբեջանի կոմից հայկական պետականության նկատմամբ լավ ծրագրված ահաբեկչություն են։

Վերջին օրերին հայկական կողմը պարբերաբար հաղորդում է ադրբեջանական կողմից կրակոցների մասին։ Բաքուն հերքում է, փոխադարձ մեղադրանքներ հնչեցնում։ Ադրբեջանական կրակոցից օրերս վիրավորվել էր զինծառայող Պարույր Խաչատրյանը:

XS
SM
MD
LG