Մատչելիության հղումներ

Լեհաստանում ողբերգական միջադեպի վերջնական պատասխանատուն Ռուսաստանն է. Սպիտակ տուն


Լեհաստան - Քննիչներն աշխատում են հրթիռի պայթյունի տարածքում, 16-ը նոյեմբերի, 2022թ.
Լեհաստան - Քննիչներն աշխատում են հրթիռի պայթյունի տարածքում, 16-ը նոյեմբերի, 2022թ.

Սպիտակ տունը համաձայն է Լեհաստանի նախագահի գնահատականին, ով ասել է, որ պայթյունը երկրի արևելքում, ըստ երևույթին, եղել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի ընկնելու հետևանք, սակայն դա չի վերացնում Ռուսաստանի պատասխանատվությունը, որը հրթիռներ է արձակել Ուկրաինայի քաղաքացիական բնակչության ենթակառուցվածքների վրա։ Այս մասին երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էդրիեն Ուոթսոնը։

Ուոթսոնի խոսքով՝ Միացյալ Նահանգները լիովին վստահում է Լեհաստանի կառավարության կողմից իրականացվող հետաքննությանը և շնորհակալություն է հայտնում Վարշավային՝ դրա վարմանը պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար։

Ըստ խոսնակի՝ ինչպիսին էլ լինեն վերջնական եզրակացությունները, «պարզ է, որ այս ողբերգական միջադեպի վերջնական պատասխանատու կողմը Ռուսաստանն է, որը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացնում Ուկրաինայի վրա՝ հատուկ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելով»: «Ուկրաինան ունեցել է և ունի ինքնապաշտպանության իրավունք», - հայտարարել է Էդրիեն Ուոթսոնը։

Երեքշաբթի երեկոյան Լեհաստանում մարտական հրթիռի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել։

XS
SM
MD
LG