Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ․ Հրթիռակոծված ամենամոտ կետը Լեհաստանի սահմանից 35 կմ հեռու էր


Ուկրաինայի ՀՕՊ ուժերի C-300 համակարգ, արխիվ

Պաշտոնական Մոսկվան կրկին պնդում է, որ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ առնչություն չունի։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարարության մեջ մասնավորաբար նշված է, որ ամենահեռավոր թիրախը, որ հրթիռակոծվել է Ռուսաստանի կողմից, գտնվել է Լեհաստանի հետ սահմանից 35 կիլոմետրի վրա՝ Ուկրաինայի տարածքի խորքում։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ «Լեհաստանի Պշևոդով գյուղում նոյեմբերի 15-ի երեկոյան արված լուսանկարներում պատկերված բեկորները Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության մասնագետների կողմից միանշանակորեն նույնականացվել են որպես Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կազմում գործող C-300 համակարգերին պատկանող»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG