Մատչելիության հղումներ

ՊՆ «Կամազի» կողաշրջման հետևանքով զինծառայող է մահացել, ևս յոթը հոսպիտալացվել են


Այսօր առավոտյան ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.), հաղորդում է ռազմական գերատեսչությունը:

Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG