Մատչելիության հղումներ

Բայդենի համոզմամբ՝ Չինաստանի հետ «սառը պատերազմից» լիովին հնարավոր է խուսափել


Ինդոնեզիա - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը Բալիում, 14-ը նոյեմբերի, 2022թ.
Ինդոնեզիա - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը Բալիում, 14-ը նոյեմբերի, 2022թ.

«Կարծում եմ՝ մենք լավ ենք հասկանում միմյանց», - ասել է Ջո Բայդենը՝ նկատի ունենալով Սի Ծինպինի հետ շփումները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանի հետ «սառը պատերազմից» լիովին հնարավոր է խուսափել։

«Ես գրեթե համոզված եմ, որ նոր «սառը պատերազմի» կարիք չկա», - ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է խուսափել Չինաստանի հետ «սառը պատերազմից»:

Նա նաև նշել է, թե «ոչ մի նշան չի տեսնում, որ Չինաստանը շուտով կներխուժի Թայվան», կրկնելով, որ ԱՄՆ-ը շարունակում է «մեկ Չինաստանի» քաղաքականությունը։

Բայդենը հայտնել է, որ պայմանավորվել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները կհանդիպեն՝ ուսումնասիրելու այն խնդիրները, որոնց մասին երկրների ղեկավարները խոսել են անձնական հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ՝ մենք լավ ենք հասկանում միմյանց», - ասել է Ջո Բայդենը՝ նկատի ունենալով Սի Ծինպինի հետ շփումները։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ «բոլորի, հատկապես ՉԺՀ-ի ղեկավարի հետ շփվելիս ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, և մտածում եմ այն, ինչ ասում եմ»։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում Սի Ծինպինը նույնպես անկեղծ է եղել իր հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG