Մատչելիության հղումներ

Բալիում գումարվում է «Մեծ քսանի» հավաքը


Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը տիկնոջ՝ Պեն Լիուանի հետ ժամանել է «Մեծ քսանի» գագաթնաժողովին, Բալի, 13-ը նոյեմբերի, 2022թ.

Ինդոնեզիայում՝ Բալի կղզում «Մեծ քսանի» (G20) գագաթնաժողովի գումարման կապակցությամբ անվտանգության խստագույն միջոցներ են ձեռնարկվել:

Բալի են արդեն ժամանել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինպինը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այլ լիդերներ:

Բալիում բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովում են ավելի քան 18 հազար զինծառայողներ և ոստիկաններ:

Մեծ քսանյակի գագաթնաժողովի օրակարգում համաշխարհային առողջապահության, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների թեմաներն են, սակայն ենթադրվում է, որ կքննարկվեն նաև աշխարհքաղաքական զարգացումները, պարենի և կլիմայի հիմնախնդիրները:

Երկօրյա գագաթնաժողովը, որի կարգախոսն է՝ «Վերականգնվենք միասին, վերականգնվենք ավելի հզոր», վաղն է մեկնարկում:

XS
SM
MD
LG