Մատչելիության հղումներ

Բայդենը չի պատրաստվում Բալիում հանդիպել Լավրովի հետ. Սալիվան


ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ռուսական պատվիրակության հետ։

«Նախագահը չի պատրաստվում շփումներ ունենալ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ», - ասել է Սալիվանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն էլ ասել է, որ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները ևս այս հանդիպմանը մտադիր չեն շփվել ռուսական կողմի հետ։

Մեծ քսանյակի գագաթնաժողովն անցկացվելու է նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում:

XS
SM
MD
LG