Մատչելիության հղումներ

Զախարովա. «Մոսկվան կշարունակի Երևանին և Բաքվին սատարել խաղաղության հասնելու գործում»


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում հավաստիացրել է, որ Մոսկվան կշարունակի Երևանին և Բաքվին սատարել խաղաղության հասնելու և Հարավային Կովկասում կայունություն ու բարգավաճում ապահովելու գործում:

Նրա փոխանցմամբ, ադրբեջանցի և հայ գործընկերների հետ սերտորեն համակարգվում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:

«Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ նախաձեռնվում են հետևողական գործողություններ, որոնք ուղղված են երկու ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսության զարգացմանը» ,- ասել է Զախարովան:

Խոսելով Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հասցեին ադրբեջանական մամուլում տեղ գտած քննադատական մեկնաբանությունների մասին, Զախարովան ասել է, թե Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել այդ զորախմբի դերը կացության կայունացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG