Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ավարտվում է միջանկյալ ընտրությունների քվեարկությունը


Միջանկյալ ընտրությունները Միացյալ Նահանգներում, 8-ը նոյեմբերի, 2022թ.
Միջանկյալ ընտրությունները Միացյալ Նահանգներում, 8-ը նոյեմբերի, 2022թ.

ԱՄՆ նահանգների մեծ մասում ավարտվել է միջանկյալ ընտրությունների քվեարկությունը, որոնցով ամերիկացիներն ընտրում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ, Սենատի մեկ երրորդը, շատ նահանգների նահանգապետերին և օրենսդիր մարմինները:

Առաջին արդյունքներն արդեն հրապարակվում են, բայց առանցքային նահանգներում ստացված արդյունքները, որոնք կարող են որոշել այս ընտրությունների ճակատագիրը, դեռ պարզ չեն։

Ամերիկյան CBS հեռուստաընկերության կանխատեսումներով՝ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը կարող է անցնել հանրապետականներին։ Ներկայումս Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկում են նախագահ Ջո Բայդենի կուսակից դեմոկրատները՝ 220 տեղ, հանրապետականներն ունեն 212 տեղ։

Ինչ վերաբերում է Սենատին, ապա նախնական հարցումները ցույց են տալիս մոտավորապես հավասար հնարավորություններ դեմոկրատների և հանրապետականների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG