Մատչելիության հղումներ

Սալիվանը կոնֆիդենցիալ շփումներ է ունեցել Ուշակովի և Պատրուշևի հետ. The Wall Street Journal


Ուկրաինա - ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Կիևում, 4-ը նոյեմբերի, 2022թ.

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին ամիսներին մի շարք կոնֆիդենցիալ շփումներ է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, երեկ հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանություններին և արևմտյան երկրների ներկայացուցիչներին։

Հրատարակությունն ընդգծում է, որ շփումների նպատակն է եղել կանխել էսկալացիան Ուկրաինայում և պահպանել կապի ուղիները, «այլ ոչ թե կարգավորումն Ուկրաինայում»։

Թերթի աղբյուրները չեն հստակեցրել, թե կոնկրետ երբ են եղել շփումները և քանի անգամ։

Ավելի վաղ Սալիվանն ասել էր, որ ԱՄՆ-ը բարձր մակարդակով զգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին, սակայն չէր հստակեցրել, թե Մոսկվայից կոնկրետ ում հետ է եղել այդ խոսակցությունը։

XS
SM
MD
LG