Մատչելիության հղումներ

Ուկրաինայից գյուղապրանքների արտահանման ծովային միջանցքի գործունեությունը կարգավորվել է. Աքար


Ուկրաինական հացահատիկով բեռնված նավեր Սև ծովում՝ Ստամբուլի մերձակայքում, 2-ը նոյեմբերի, 2022թ.
Ուկրաինական հացահատիկով բեռնված նավեր Սև ծովում՝ Ստամբուլի մերձակայքում, 2-ը նոյեմբերի, 2022թ.

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար ծովային միջանցքի գործունեությունը լիովին կարգավորվել է՝ հացահատիկի գործարքին Ռուսաստանի վերադարձից հետո։

Աքարը նաև նշել է, որ Թուրքիան անհրաժեշտ ջանքեր է գործադրում հացահատիկի գործարքը երկարաձգելու համար, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ կնքած հացահատիկի գործարքը կասեցնելու մասին։ Կրեմլը պնդում էր, որ այլևս չի կարող երաշխավորել Ուկրաինայից նավերի անվտանգ անցումը Սև ծովով՝ դա բացատրելով Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա հարձակմամբ։

Երեկ Ռուսաստանը որոշեց վերսկսել մասնակցությունը հացահատիկի գործարքին, երբ Ուկրաինան ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ գրավոր երաշխավորեց, որ չի օգտագործի Սև ծովի անվտանգության միջանցքը ռազմական նպատակներով, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Միաժամանակ, Մոսկվան հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում դուրս գալ համաձայնագրից, եթե Կիևը խախտի տրված երաշխիքները։

XS
SM
MD
LG