Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Թուրքիան կշարունակի ջանքերը ուկրաինական հացահատիկի արտահանման ուղղությամբ»


«Չնայած Ռուսաստանի առարկություններին Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել ուկրաինական հացահատիկի արտահանման ուղղությամբ», - այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարայի նպատակն է, որպեսզի օգոստոսին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակեն գործել, քանի որ դրանց կյանքի կոչումը նպաստում է պարենամթերքի համաշխարհային շուկայում լարվածության թուլացմանը։

«Ստամբուլում ստեղծված միասնական մեխանիզմի շնորհիվ մենք կարողացանք մեղմել պարենային ճգնաժամը՝ շուրջ 9 միլիոն 300 հազար տոննա ուկրաինական հացահատիկ տրամադրելով աշխարհի տարբեր երկրներին։ Եթե անգամ Ռուսաստանը չի ցանկանում շարունակել այս մեխանիզմի գործարկումը, քանի որ կարծում է, որ չի ստանում այն նույն առավելությունները, որոնցից օգտվում են մյուսները, միևնույն է՝ մենք հաստատակամորեն շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդկությանը ծառայելու ուղղությամբ», - հայտարարում էր Էրդողանը։

Հանգստյան օրերին Ռուսաստանի ԱԳՆ հայտարարել էր, որ Մոսկվան անորոշ ժամանակով դադարեցնում է ուկրաինական գյուղմթերքի արտահանման մեխանիզմի կիրառումը։ Դա տեղի ունեցավ շաբաթ առավոտյան՝ Սևաստոպոլի ծովածոցի վրա իրականացված օդային հարձակումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG