Մատչելիության հղումներ

Երևանը «շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը ՀՀ-ի անվտանգության ապահովման հարցում»


Երևանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցում, այսօր ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդունելով ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում։

Սիմոնյանն ու ՄըՔին զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի և նախագծերի շուրջ:

XS
SM
MD
LG