Մատչելիության հղումներ

Իսրայելը «պատրաստ է Ուկրաինային ՀՕՊ որոշակի համակարգեր մատակարարել»

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգ, արխիվ
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգ, արխիվ

Իսրայելը պատրաստ է Ուկրաինային հակաօդային պաշտպանության որոշակի համակարգեր մատակարարել, սակայն կան սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են այդ գործընթացը, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։

«Կան զենքեր, որոնց նույնիսկ արտահանման տարբերակ չունենք, կան բաներ, որոնք չպետք է ընկնեն մեր թշնամիների ձեռքը, կան գաղտնիքներ, որոնք մենք չենք կարող փոխանցել, բայց որտեղ կարող ենք օգնել, փորձում ենք օգնել», - ասել է Իսրայելի նախագահը։

Նա չի համաձայնել սպառազինությունների փոխանցման հարցում իսրայելական կողմի դիրքորոշման քննադատությանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան էլ իրենց հերթին են հրաժարվել Կիևին որոշակի ռազմական տեխնիկա տրամադրելուց։

​
XS
SM
MD
LG