Մատչելիության հղումներ

Զելենսկին կոչ է արել Իսրայելին հստակեցնել դիրքորոշումը հակամարտության հարցում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Իսրայելին հստակեցնել, թե ռուս-ուկրաինական հակամարտության մեջ որ երկրի կողմից է:

Բացի այդ Զելենսկին Իսրայելին նաև կոչ է արել Ուկրաինային զենք մատակարարել. առաջին հերթին՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ:

Զելենսին նշել է, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանը կիրառում է իրանական արտադրության դրոններ, և որ իրենց հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանն առաջիկայում Իրանից կգնի առնվազն 2 հազար անօդաչու թռչող սարք, նաև «երկիր-երկիր» տիպի հրթիռներ:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ենթադրաբար այդ մատակարարումների համար Ռուսաստանն Իրանին վճարում է ոչ միայն գումար, այլև աջակցում է այդ երկրի միջուկային ծրագրին, ինչը սպառնալիք է նաև Իսրայելի համար:

XS
SM
MD
LG