Մատչելիության հղումներ

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, Քսենյա Սոբչակը լքել է երկիրը


Ռուսաստանցի հեռուստաաստղ և լրագրող, ՌԴ նախագահի նախկին թեկնածու Քսենյա Սոբչակը ձերբակալությունից խուսափելու նպատակով լքել է երկիրը, հայտնում են ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ։ Ենթադրվում է, որ հեռուստահաղորդավարը Լիտվա է մեկնել Բելառուսի տարածքով։

Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանությունը Սոբչակի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի դեմ շորթման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացնում հեռուստահաղորդավարի մերձմոսկովյան առանձնատանը։

Քսենյա Սոբչակը ղեկավարում է "Осторожно, Media" հոլդինգը, որը ներառում է տելեգրամյան լրատվական ալիքների ցանց, փոդքասթ ստուդիա և յութուբյան ալիքներ։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական կնքահայրը համարվող Անատոլի Սոբչակի դուստրն է, վերջին շրջանում հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG