Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը Հռոմի Պապին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը


Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ և ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը, և այս առթիվ Ֆրանցիսկոս Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը Սրբազան Քահանայապետին է փոխանցել հայ ժողովրդի ու կառավարության ջերմ ողջույնները։ Նախարարը նշել է, որ իր այցը Վատիկան տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ հնարավորություն է քննարկելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները:

ՀՀ ԱԳ նախարարը, ըստ հաղորդագրության, երախտագիտություն է հայտնել է 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի Պապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար։

XS
SM
MD
LG