Մատչելիության հղումներ

Բայդենը կրկին զգուշացնում է Մոսկվային՝ չկիրառել միջուկային զենք


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ մարտավարական միջուկային զենքի օգտագործումը «անհավանական լուրջ սխալ» կլինի։

Այս հայտարարությունը հաջորդում է Մոսկվայի այն պնդմանը, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» օգտագործել իր տարածքում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինային աջակցության շարունակման հարցը և մերժել «կեղտոտ ռումբի» մասին Ռուսաստանի պնդումը՝ այն կեղծ որակելով, հաղորդում է ամերիկյան Պետդեպարտամենտը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարն օրեր առաջ այս հարցով մտահոգություններ էր հայտնել ՆԱՏՕ-ի անդամ չորս պետությունների՝ Ֆրանսիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներին։ Ռուսական կողմի փաստարկները, սակայն, Արևմուտքին չեն համոզել։ Ավելին, արևմտյան երկրներն ու Ուկրաինան կասկածում են, որ Մոսկվան այս մեղադրանքները հնչեցնում է՝ արդարացնելու համար իր կողմից սովորական միջուկային զենքի հնարավոր կիրառումը։

XS
SM
MD
LG