Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ըստ հաղորդագրության, 17:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Այսօր առավոտյան էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր գիշերը տեղի ունեցած միջադեպի մասին, ըստ որի հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ:
Վերջին օրերին Երևանն ու Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով միմյանց են մեղադրում դիրքերը գնդակոծելու համար։