Մատչելիության հղումներ

Եվրամիությունը սանկցիաների կենթարկի Իրանին՝ ռուսներին ԱԹՍ-ներ տրամադրելու համար


Ենթադրաբար իրանական արտադրության «Shahed-136» ԱԹՍ-ն մոտենում է թիրախին, Կիև, 17-ը հոկտեմբերի, 2022թ.

Եվրոպական միությունը պատժամիջոցներ կսահմանի Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանին մարտական անօդաչուներ տրամադրող Իրանի նկատմամբ:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ռուսները Shahed-136 տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ներով հարվածներ են հասցնում ուկրաինական բնակավայրերին, այդ թվում` մայրաքաղաք Կիևին:

Համաձայնությունը ձեռք է բերվել չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 19-ին, և պաշտոնապես ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 20-ին Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում հաստատվելուց հետո:

Բացի այդ, ԵՄ-ն անձնական սանկցիաներ կսահմանի իրանցի երեք բարձրաստիճան սպաների և նրանց թվում Հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Սաեդ Աղհայանիի նկատմամբ:

Այդ գեներալը համարվում է Իրանում անօդաչու մարտական սարքերի արտադրության ծրագրի համակարգողը:

Պատժամիջոցների կենթարկվի նաև անօդաչուներ արտադրող Shahed Aviation Industries ընկերությունը:

Մոսկվան և Թեհրանը պնդում են, որ իրանական անօդաչուներ չեն մատակարարվել և Ուկրաինայի պատերազմում չեն կիրառվել:

Ըստ Մոսկվայի, Ուկրաինայում կիրառվում են ռուսական արտադրության "Герань-2" տեսակի անօդաչուներ, սակայն փորձագետները պնդում են, որ իրականում դրանք Shahed-136-ներ են:

Վերջին ժամանակաշրջանում ռուսները շատ ակտիվ են կիրառում անօդաչուներ: Կիևում դրանց հարվածից 5 մարդ է սպանվել:

Ուկրաինական ՀՕՊ-ը վնասազերծում է դրանց մեծ մասը, սակայն պաշտպանությունը ճեղքած ԱԹՍ-ները լուրջ վնաս են հասցնում ուկրաինացիներին:

Ուկրաինայի արտգործնախարարությունը նախագահ Վլադիմիր Զելենսկուն երեկ առաջարկել է պաշտոնապես խզել դիվանագիտական կապերը Թեհրանի հետ:

Մինչդեռ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանը պատրաստ է ոչ միայն նոր անօդաչուներ, այլև նույնիսկ միջմայրցամաքային հրթիռներ վաճառել Ռուսաստանին:

XS
SM
MD
LG