Գագիկ Ասլանյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Հովհաննես Վարդանյանը։
Հրամանագրերի տեքտերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։
Գագիկ Ասլանյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի մարտի 12-ից՝ փոխարինելով Ավետիկ Մուրադյանին, ով անցնում է անպիտան հրթիռների քրեական գործով։