Մատչելիության հղումներ

Ստեփան Գալստյանն ազատվեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը վարչապետի առաջարկությամբ պաշտոնանկ է արվել։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքէջում։

Փաստաթղթում նշված է, որ բարձրաստիճան պաշտոնյան հեռացվել է պաշտոնից` նրա նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառով։

Գալստյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից։ Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ նա անցնում է անպիտան հրիթռների քրեական գործով։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել նրան: Գալստյանի փաստաբան Օնիկ Առաքելյանը ևս հրաժարվեց ասել։

Ստեփան Գալստյանն արդեն երկու ամսից ավելի է՝ կալանավորված է։

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը, Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը:

XS
SM
MD
LG