Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին:

Կառավարությունից հաղորդում են, որ հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն», Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական, «Միասնական հայրենիք» կուսակցությունների նախագահները, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավարը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահը:

Հանդիպումից այլ մանրամասներ կառավարությունը չի հաղորդում։

Նման հանդիպում կայացել էր նաև սեպտեմբերի 20-ին: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ քննարկվել է նաև Ռուսաստանի ղեկավարած անվտանգային կազմակերպությունից՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG