Մատչելիության հղումներ

Փաշինյանը, Ալիևը, Մակրոնն ու Միշելը ևս մեկ հանդիպում են անցկացնում


Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդներն ու Եվրոպական խորհրդի ղեկավարը ևս մեկ հանդիպում են անցկացնում Պրահայում։

Եվրամիությունում «Ազատության» աղբյուրները հաղորդում են, որ Փաշինյանը, Ալիևը, Մակրոնն ու Միշելը ընթրիքից հետո վերադարձել են բանակցությունների։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Ավելի վաղ՝ այսօր կայացած առաջին հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե կողմերը աստիճանաբար մոտենում են խաղաղությանը առանց հավելյալ մանրամասների:

Ալիևը միաժամանակ կրկին պնդել է, որ «Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներն են», և պահանջել «հայկական զինված կազմավորումների դուրս բերում Ղարաբաղից»:

«Իհարկե, դրանց մի մասն արդեն դուրս է բերվել մեր հողից, բայց նրանք դեռ այնտեղ են, և ես հույս ունեմ, որ սրան էլ վերջ կտրվի», - հայտարարել է նա:

Հայկական կողմը հանդիպումից մանրամասներ չէր հաղորդել:

Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն էր շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։

XS
SM
MD
LG