Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունն անհեթեթ է որակում Ադրբեջանի դատախազության պնդումը


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել, և հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները՝ դրանք անհեթեթություն որակելով:

«Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

«Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած դատապարտումներն ու հետաքննություն անցկացնելու կոչերն ընդունելու փոխարեն՝ պաշտոնական Բաքուն փորձում է արդարացումներ գտնել իր զինծառայողների կողմից իրականացված հրեշավոր վայրագություններին», - նշում է Պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը կոչված է կոծկել Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։

XS
SM
MD
LG