Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի կինոաստղերը միացել են ֆլեշմոբին՝ ի պաշտպանություն Իրանի բողոքի ակցիաների


Ֆրանսիացի կինոաստղ Ժյուլիետ Բինոշ, արխիվ
Ֆրանսիացի կինոաստղ Ժյուլիետ Բինոշ, արխիվ

Ֆրանսիացի մի խումբ աշխարհահռչակ կինոաստղեր, այդ թվում՝ Ժյուլիետ Բինոշը, Մարիոն Կոտիյարը, ի պաշտպանություն Իրանում շարունակվող կանանց բողոքի ակցիաների միացել են ֆլեշմոբին՝ կտրելով իրենց մազերը։

Հրապարակված տեսանյութերում դերասանուհիները տեսախցիկին նայելով կտրում են իրենց մազերը, ինչպես հայտարարել է օսկարակիր Բինոշը՝ «հանուն ազատության»։

Իրանում ավելի քան 130 մարդու կյանք խլած բողոքի ցույցերը սկսվել են անցած ամիս, երբ ոստիկանության բաժանմունքում մահացել է կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարող 22-ամյա Մահսա Ամինին։ Երիտասարդ կինը ձերբակալվել էր մահմեդական գլխաշորը՝ հիջաբը պատշաճ չկրելու համար։

Իշխանությունները խոստանում են հետաքննել Ամինիի մահվան հանգամանքները, միաժամանակ պնդում, թե երկրով մեկ տարածված ցույցերը դրսից են պատվիրվել։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բողոքի ակցիաների զոհերի մեծ մասը Զահեդան քաղաքում էր, որտեղ ոստիկանությունը կրակ էր բացել ցուցարարների ուղղությամբ:

XS
SM
MD
LG